Ե՞րբ կարելի է ներկայացնել վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջ

Վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ օրենքով սահմանված կարգով:

Վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա՝ ներկայացնելով համապատասխան դիմում:
«Վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել այն պահից հետո` 3 տարվա ընթացքում, երբ անձն իմացել է կամ պարտավոր էր իմանալ իրեն պատճառված վնասի մասին, բայց ոչ ուշ, քան այն գործողության կատարման կամ անգործություն թույլ տալու կամ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից 10 տարին լրանալը, որով նրան վնաս է պատճառվել»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել