Ե՞րբ և ինչպե՞ս են արխիվացվում անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստրում

Անձի անհատական հաշվաման տվյալներն արխիվացվում են՝

ա) անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում,

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի` մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում:

Անձի մահը գրանցած մարմինը 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկատվությունը փոխանցում է կենտրոնական ռեգիստրին` նշելով անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը: Կենտրոնական ռեգիստրը մուտքագրում է տվյալները և դրանք 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում այն տեղական ռեգիստրին, որտեղ հաշվառված է եղել մահացած քաղաքացին: Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացնում է այն տեղականռեգիստրին, որտեղ նա հաշվառված է: Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից և 7-օրյա ժամկետում նրա տվյալների արխիվացման մասին հայտնում կենտրոնական ռեգիստրին:

Արխիվազման ենթակա անհատական հաշվառման տվյալները պահպանվում են կենտրոնական ռեգիստրի արխիվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել