Անվտանգ սննդամթերք ձեռք բերելը մեր ժամանակաշրջանի առօրյայի լրջագույն խնդիրներից է:
Իսկ ի՞նչն է համարվում սննդամթերք:
Սննդամթերքը ցանկացած պարենային հումքը և արտադրանքն է, որոնք նախատեսված են մարդու սննդում օգտագործելու համար՝ վերամշակված, մասնակի վերամշակված կամ չվերամշակված տեսքով, ներառյալ` խմիչքները, մաստակը և ջուրը, որն ավելացվում է սննդամթերքնին վերջինիս պատրաստման, մշակման կամ վերամշակման ժամանակ:
Սննդամթերք չեն համարվում`
– անասնակերերը,
– կենդանիները, եթե դրանք չեն նախատեսվել շուկա հանելու` մարդու կողմից սննդի մեջ կիրառելու համար,
– բուսաբուծության արտադրանքը՝ մինչև բերքահավաք,
– դեղամիջոցները,
– կոսմետիկ միջոցները,
– ծխախոտը և ծխախոտային արտադրանքները,
– թմրադեղերը և հոգեմետ նյութերը,
– մնացորդային նյութերը և աղտոտիչները: