«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է.
«Հուլիսի 26-ին` ժամը 01:00-ին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, իսկ 05:00֊07:00-ը` Կենտրոն վարչական շրջանում՝ Խանջյան փողոցում, ծառերի բուժման նպատակով կիրականացվեն սրսկման աշխատանքներ։
Անվտանգության նկատառումներից ելնելով` նշված համայնքների բնակիչներին հորդորում ենք փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»։