Մասնակիորեն աշխատունակությունը կորցրած տուժողն իրավունք ունի ցանկացած ժամանակ պահանջել վնասի հատուցում այն անձից, ում վրա դրված է վնասի հատուցման պարտականությունը, դրա չափի համապատասխան մեծացում, եթե տուժողի աշխատունակությունը հետագայում նվազել է` կապված առողջությանը պատճառված վնասի հետ, համեմատած այն աշխատունակության հետ, որ նրա մոտ մնացել էր իրեն վնասի հատուցման նշանակման պահին: Անձը, ում վրա դրված է տուժողի առողջությանը պատճառված վնասը հատուցելու պարտականություն, իրավունք ունի պահանջել նվազեցնելու հատուցման չափը, եթե տուժողի աշխատունակությունը վնասի հատուցում նշանակելու պահի համեմատ աճել է:
Դատարանը վնաս պատճառած քաղաքացու պահանջով կարող է նվազեցնել վնասի հատուցման չափը, եթե նրա գույքային դրությունը, կապված հաշմանդամության կամ կենսաթոշակային տարիքի հասնելու հետ, վատթարացել է վնասի հատուցում նշանակելու պահի վիճակի համեմատ, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է դիտավորյալ գործողություններով: