Հանքավանում կորած երեխան գտնվել է

Հանքավանում կորած երեխան գտնվել է, ողջ առողջ է ու այժմ ընտանիքի հետ է։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

ԱԻՆ-ից հայտնել են, որ փրկարարներն «Անի ռեզորթ» հանգստյան տան մոտակայքում են հայտնաբերել Ա․ Ռ․-ին․ բուժօգնության անհրաժեշտություն չի եղել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 24-ին, ժամը 13։48-ին ահազանգ է ստացել, որ Հանքավան գյուղում կորել է 3-ամյա երեխա։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել