Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ. ՇՄ նախարարություն

Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր` Վարդավառի տոնին և, առհասարակ, հանգստյան օրերին ամառվա տապից պաշտպանվելու նպատակով ձեզանից շատերն իրենց հանգիստը կկազմակերպեն բնության գրկում։

Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։

Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։

Հանգստի ընթացքում՝

-Աղբ մի՛ նետեք բնության մեջ,
-Մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը,
-Առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով,
-Պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները:

Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը։

Լուսանկարում Փառակատար լեռն է, այն գտնվում է Վայոց ձորի մարզում, բարձրությունը կազմում է 2528 մ: Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի, Զանգեզուրի լեռները, Որոտանի լեռնացքը և Արտավանի լիճը, վերջինիս վրա բնությունը պատկերել է աշխարհի քարտեզը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել