Iravaban.net-ը կրկին ահազանգ է ստացել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի բնակիչներից: Գիշերը «Վեոլիա ջուր» ընկերությունը կրկին առանց զգուշացնելու անջատել է նշված հասցեի ջրամատակարարումը:
Բնակիչների խոսքով՝ 7 ժամ ջուր չեն ունեցել:
Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում ընկերության անբարեխիղճ աշխատանքի վերաբերյալ, սակայն ինչպես փաստում են չդադարող բողոքները՝ ընկերությունը ականջալուր չէ իր սպառողների խնդրին և բազմաթիվ քաղաքացիներ ամռան տապին կանգնում են կենցաղային ամենատարրական խնդիրների առջև:
Մեզ ահազանգել են նաև Մալաթի Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները: Մասնավորապես նշում են, որ Ռոմանոս Մելիքյան և Արմին Վեգներ փողոցներում 6 օր է ջուր չկա:
Բնակիչներից մեկի խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը ոչ մի նորմալ պատասխան չի տալիս, կատարյալ բացիթողի վիճակ է:
Հաջորդ ահազանգը ստացվել է Իսակովի 52/2 շենքի բնակիչների կողմից:
«Տեղեկացնում ենք որ ցերկները ջուր չունենք, իսկ ջրի համն ու որակը սարսափելի է»,-նշել է բնակիչներից մեկը:
Հարգելի՛ քաղաքացիներ, եթե որևէ բողոք ունեք ջրի որակի, ջրանջատման վերաբերյալ՝ կարող եք ֆեյսբուքյան մեր էջին ուղարկել տեսանյութ (օր․՝ ծորակից հոսող ոչ մաքուր ջուր․․․) կամ լուսանկար, նշել հասցե: