Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գեներացնում են միտքը, թե Երևանում ամենաթողություն է. Լևոն Սարդարյան

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելիներս: Վերջին մի քանի օրվա ընթացքում ֆեյսբուքյան տիրույթում քննարկվում է էս գեղեցիկ շենքի խճանկարների ճակատագիրը: Դե, ինչպե՞ս՝ քննարկվում է, առանց որևէ ճշտման, առանց խնդրին առհասարակ ծանոթանալու, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գեներացնում են միտքը, թե Երևանում ամենաթողություն է, քանի որ քաղաքապետարանը թույլ է տվել ոչնչացնել շենքի երկու ճակատների խճանկարները: Էս միտքը տարածողներին կփորձեմ հիասթափեցնել՝ նախագծման թույտվության (տրվ. 02.11.2021թ.) 9.7 կետի 11-րդ ենթակետի համաձայն, կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել շենքի ճակատներում առկա խճանկարները:

Մաղթում եմ ձեզ արգասաբեր քննարկումներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել