Միջազգային իրավունքը և քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը

1954 թ. կոնվենցիայում սահմանված՝ քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակը մշակվել է՝ հիմք ընդունելով Փախստականների կարգավիճակի մասին 1951 թ. կոնվենցիան (1951 թ. կոնվենցիա): Երկու պայմանագրերի տեքստերի համեմատությունը ցույց է տալիս, որ 1954 թ. կոնվենցիաի բազմաթիվ դրույթներ վերցված են 1951 թ. կոնվենցիաից, բառացիորեն կամ նվազագույն փոփոխություններով: Սա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ 1954 թ. կոնվենցիայի ստեղծման արմատները նույնն են, ինչպես և 1951 թ. կոնվենցիայնը: Դրանք երկուսն էլ ստեղծվել են 1949 թ. Տնտեսական և սոցիալական խորհրդի նշանակած՝ Ապաքաղաքացիության և առնչվող խնդիրներով հատուկ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում: Այս պատճառով էլ 1954 թ. կոնվենցիայի մեկնաբանման համար առանձնահատուկ նշանակություն ունի 1951 թ. կոնվենցիայի travaux preparatoires-ը:

Ինչպես 1951 թ. կոնվենցիայի պարագայում, այնպես էլ 1954 թ. կոնվենցիայով ամրագրված իրավունքները չեն սահմանափակվում միայն այն անձանցով, ովքեր քաղաքացիություն չունեցող են ճանաչվել ի հաջորդումն պետության կամ ՄԱԿ ՓԳՀ-ի որոշման: Անձը համարվում է քաղաքացիություն չունեցող այն պահից, երբ բավարարում է 1954 թ. կոնվենցիայի սահմանման չափորոշիչները, և այս փաստի մասին ցանկացած որոշում սոսկ դեկլարատիվ է: Փոխարենը՝ Կոնվենցիայով անձին տրամադրվող իրավունքները պայմանավորված են տվյալ պետությունում նրա ներկայության բնույթով և քնահատվում են ընդունող երկիր հետ նրա կապերի աստիճանի տեսանկյունից:

Ընդհանուր առմամբ նույն մոտեցումն ունենալով՝ այնուհանդերձ 1954 թ. կոնվենցիան 1951 թ. կոնվենցիայի համեմատ պարունակում է մի շարք կարևոր տարբերություններ: Այստեղ չկա վերադարցման արգելք (հոդված 33, 1951 թ. կոնվենցիա) և անօրինական մուտքի համար պատժից պաշտպանություն (հոդվաց 31, 1951 թ. կոնվենցիա): Ավելին, թե աշխատանքի, թե հավաքների իրավունքի վերաբերյալ դրույթները վերաբերմունքի ավելի սահմանափակ տեղ են տալիս, քան 1951 թ. կոնվենցիայի համարժեք դրույթները: Երկու պայմանագրերի միջև տարբերություն կա նաև արտաքսումից պաշտպանվածության շրջանակների առումով:

Քաղաքացիություն չունեցող անձը կարող է միաժամանական նաև փախստական լինել: Նման դեպքերի հետ գործ ունենալիս կարևոր է թե մեկ, թե մյուս հայցը քննության առնել և երկու՝ ապաքաղաքացիության և փախստականի կարգավիճակները պարզորոշ ճանաչել: Նմանապես, երբ հավելյալ պաշտպանության առնչությամբ առկա են վերաբերմունքի չափանիշներ, ներառյալ վերադարձից պաշտպանությունը, պետություններն այդ չափանիշները պետք է կիրառեն քաղաքացիություն չունեցող այն անձանց նկատմամբ, որոնց վրա տարածվում է այդ պաշտպանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել