Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի կազմակերպումը

Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկումն իրականացվում է չվացուցակի և երթուղու սխեմայի հիման վրա: Չվացուցակը պետք է ապահովի ուղևորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը, ավտովարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի կազմակերպումը, ավտոբուսների արդյունավետ շահագործումը և փոխադրումների անվտանգությունը: Առանց չվացուցակի և երթուղու սխեմայի` երթուղիների սպասարկումն արգելվում է:

Միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը` համագործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ, Երևան քաղաքի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերը համաձայնեցնելով Երևանի քաղաքապետի հետ:

Ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան տարածքային կառավարման մարմինը` նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:

Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երևանի քաղաքապետը` քաղաքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի և լիազոր մարմնի հետ:

Հայաստանի Հանրապետության այլ քաղաքների ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը` քաղաքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի և լիազոր մարմնի հետ:

Միջմարզային, ներմարզային և ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները մշակում և հաստատում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը:

Միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները կարող են կազմակերպվել նաև երթուղային տաքսու ռեժիմով` մշտական ուղևորահոսքի առկայության պայմաններում` չվացուցակներով, փոփոխական ուղևորահոսքի դեպքերում` ըստ ուղևորակուտակումների առաջացման միջակայքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել