Ինչպե՞ս հաշվառվել ՀՀ-ում, եթե նախկինում հաշվառված չեք եղել

Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ ըստ բնակության վայրի հաշվառման ՀՀ-ում ստեղծվել է բնակչության պետական ռեգիստր:

Չհաշվառված անձը բնակության վայրի տեղական ռեգիստրին դիմում է ներկայացնում հետևյալ ժամկետներում` նշելով բնակության վայրի հասցեն`

 

    • Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված, ծնված օրվանից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը` Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելուց հետո 15-օրյա ժամկետում.
    • Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ, ժամանակավոր ապաստան և քաղաքական ապաստան ստացած անձը` համապատասխան կարգավիճակ ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:
    • Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին՝ Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելուց հետո 15-օրյա ժամկետում:

Չհաշվառված, ինչպես նաև մշտական բնակության նոր վայրում (կացարանում) հաշվառվող անձանց անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո հաջորդ աշխատանքային օրը, եթե պահպանվել են դիմումին ներկայացվող պահանջները, և ամբողջական է պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել