Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բնակչության ռեգիստրում հաշվառվելու համար

Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ռեգիստրում հաշվառվելու համար դիմումի հետ միասին ներկայացնում են.

· անձը հաստատող փաստաթուղթ,
· տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր):

Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք դիմումի հետ միասին ներկայացնում են.

· անձը հաստատող փաստաթուղթ,
· Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց բնակության իրավունքը (կացության կարգավիճակը, քաղաքական, ժամանակավոր ապաստան ստանալու, փախստականի կարգավիճակ հայցողի կարգավիճակը) հավաստող փաստաթուղթ:

Օտարերկրյա պետության համապատասխան մարմնի կողմից տրված` անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացվում է փաստաթղթի նոտարական կարգով վավերացված պատճենը կամ համապատասխան մարմնի կողմից տրված ապոստիլը:

Սեփականատիրոջ կողմից տրվող գրավոր համաձայնության ձևը սահմանում է լիազորված մարմնի ղեկավարը: Սեփականատերը նշված համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել