Ներքին տեղահանված անձանց որոշակի կարիքները և մարդու իրավունքներին առնչվող մտահոգություններն, ինքնաբերաբար չեն անհետանում, երբ հակամարտությունը կամ բնական աղետն ավարտվում է:
Դրանք չեն անցնում նաև այն ժամանակ, երբ մարդիկ սկզբնական ապահովություն են գտնում ընթացիկ հակամարտությունից կամ աղետից: Ավելի շուտ, տեղահանվածները, անկախ այն բանից, նրանք վերադառնում են իրենց տները, հաստատվում երկրի այլ վայրում կամ փորձում տեղում ինտեգրվել, սովորաբար բախվում են շարունակական խնդիրների և կարիք ունեն օժանդակության, մինչև որ ձեռք բերեն տեղահանման տևակասն լուծում:
Տևական լուծումը ձեռք է բերվում, երբ ներքին տեղահանված անձինք այլևս չունեն որևէ որոշակի աջակցության և պաշտպանության կարիքներ,որոնք կապված են իրենց տեղահանման հետ,և կարող են օգտվել իրենց, մարդու իրավունքներից, առանց տեղահանմանն առնչվող խտրականության: Դա կարող է ձեռք բերվել հետևյալ միջոցներով.
1.կայուն ինտեգրում ծագման երկրում «վերադարձ».
2.կայուն տեղական ինտեգրում այն վայրերում,որտեղ ներքին տեղահանված անձինք ապաստանում են (տեղական ինտեգրում).
3.կայուն ինտեգրում երկրի մեկ այլ մասում(երկրի այլ վայրում հաստատվելը)