Զինծառայողի հիվանդության արձակուրդը տևողությունը

Հիվանդության պատճառով զինծառայողին արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Հիվանդության պատճառով զինծառայողին տրվում է արձակուրդ 30-ից 60 օր տևողությամբ:
Պարտադիր զինծառայողի հիվանդության արձակուրդը կարող է երկարաձգվել մինչև 60, պայմանագրային զինծառայողինը՝ մինչև 30 օր, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերի:

Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամկետներ:

Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել պետական լիազոր մարմնի ղեկավարի և նրա տեղակալների որոշմամբ՝ բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա:

Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտման՝ զինվորական ծառայությանը պիտանիությունը որոշելու համար:

Ժամկետային զինվորական ծառայությունից հիվանդության պատճառով արձակման ժամանակ արձակուրդ չի տրվում:

Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում: Զինծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել