«Հանրապետություն» կուսակցությունը՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանի Շուշի կատարած այցի մասին

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

Ադրբեջանում ՌԴ դեսպանի Շուշի կատարած այցը հաստատում է, որ ՌԴ-ն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Արցախի խնդրի կարգավորմանն է դեմ, այլև արդարացնում է 2020-ի ադրբեջանաթուրքական ագրեսիան, լեգիտիմացնում հետևանքները և դրսևորում իրեն տարածաշրջանում ոչ թե որպես անկողմնակալ միջնորդ, այլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործընկեր։

«Հանրապետություն» կուսակցությունը դատապարտում է նման երևույթները և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության ԱԳՆ-ներին հորդորում է համարժեք և կոշտ արձագանքել՝ մեր շահերին հակադիր նման բոլոր դրսևորումների պարագայում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել