«Հայկյան-2021» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակները հանձնել է Սերժ Սարգսյանը

«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի է ունեցել «Հայկյան-2021» մրցանակաբաշխությունը

Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ

«Հայկյան» անվանակարգերը  յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի հնարավորություն են մրցանակակիրներին։

Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը:

2021 թվականի մի քանի անվանակարգերում մրցանակները հանձնել է ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը:

«Հայկյան» հատուկ մրցանակներով պարգևատրվել են՝

  • մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար՝ Բենիկ Գալստյանը
  • «Ոսկանապատ» վերլուծական հարթակ» նախագծի համար՝ Հրանտ ՄելիքՇահնազարյանը,
  • առողջապահության ոլորտում մասնագիտական նվիրված աշխատանքի համար՝ Մարիաննա Մալխասյանը և Մարիամ Մալխասյանը,
  • հայատյացության դեմ պայքարում ունեցած նշանակալի ավանդի համար՝ Անժելա Էլիբեգովան
  • «Հայկական նախագիծ» գիտակրթական կազմակերպությունը,
  • քաղաքացիական հասարակությանն աջակցած միջազգային կազմակերպություններից՝
  • «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը
  • հայյռուսական հարաբերությունների զարգացման շրջանակներում կրթական ծրագրերի իրականացրած՝ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը
  • հայ երգարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար՝ Շուշան Պետրոսյանը ևԴավիթ Ամալյանը,
  • Հայաստանում իրանագիտության զարգացման, երիտասարդների հայրենասիրական ոգով դաստիարակման գործում անուրանալի ավանդի համար՝ Գուրգեն Մելիքյանը,
  • երիտասարդներին հանրային ակտիվ կյանքին ներգրավելու ներդրման և գործուն ջանքերի համար՝ Հենրիխ Դանիելյանը:
  • «Հայկյան» հատուկ մրցանակներից բացի, հանձնվել են նաև շնորհակալագրեր: Մասնավորապես, շնորհակալագրերի են արժանացել՝
  •  «Նազանի» հայ կանանց ակումբի ստեղծման համար՝ Աննա Հովները,
  • սոցիալական հարթակներում ազգային բովանդակության առաջմղման համար՝ Արմեն Հարությունյանը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել