Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Այս մասին հայտնում են «Շարմ» հոլդինգից։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանի ընտանիքը տեղեկացրել է, հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 18-ին ժ.13:00 նույն տեղից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 15-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում՝ գիտակցությունը կորցնելուց հետո։ Iravaban.net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։