Մահացել է բժիշկ Պետրոս Սեմերջյանը

Խորին ափսոսանքով և վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Պետրոս Սուրենի Սեմերջյանը: Այս մասին հայտնում է «Սիգմա Մեդ»-ը։

«Կոչումով բժիշկն իր առաջադեմ հայացքներով նոր որակ ու շունչ էր հաղորդել Հայաստանում թմրաբանական ծառայությանը։ Նրա կատարած աշխատանքի պտուղները դեռ երկար կքաղեն թե՛ թմրաբանության ոլորտի մասնագետները, և թե՛ շահառուները։

Իր օգտակար խորհուրդներով մշտապես մեր կողքին է եղել և սատար կանգնել։

Պետրոս Սեմերջյանի անուն-ազգանունը երախտագիտությամբ են հիշում բոլոր նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել յուրացնելու նրա փոխանցած գիտելիքները, դառնալու պիտանի մասնագետներ:

Ցավակցություն ենք հայտնում մեծանուն բժշկի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին «Սիգմա-Մեդ» ՍՊ ընկերության ողջ անձնակազմի անունից։

Հոգեհանգիստը տեղի կունենա 16․07․2022թ․, Երևանի Կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատան գլխավոր մուտքից Էրեբունու պուրակ տանող ճանապարհին, Նուբարաշենի խճուղի 46 հասցեում գտնվող սգո սրահում, ժամը 18։00-20։00-ը։

Հուղարկավորությունը՝ տեղի կունենա 17․07․2022թ, նույն վայրից՝ ժամը 14։00-ին»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել