Վարչական մարմնի նորմատիվ իրավական ակտի ձևը

Նորմատիվ իրավական ակտը պետք է ընդունվի գրավոր ձևով: Այն պետք է պարունակի բոլոր այն ձևական հատկանիշները, որոնք հատուկ իրավական ակտի նորմերով պահանջվում են տվյալ մարմնի արձակած ակտերի համար: Սակայն առավել կարևորն այստեղ այն տեսակի որոշում ընդունելն է, որը նախատեսված է այդ մարմնի համար ամրագրված լիազորություններում:

Այսպես, մարզպետը չի կարող ընդունել համայնքի ավագանու որոշում, կամ որևէ նախարար՝ «կառավարության որոշում»:

Նորմատիվ իրավական ակտի ձևին ներկայացվող պահանջ, թերևս, կարելի է համարել նաև այդ ակտում ավելի բարձր իրավաբանական ուժ ունոցող այն իրավական ակտի, հիմնականում օրենքի դրույթի հիշատակումը, որը տվյալ ակտը կամ այդ հարցով նորմատիվ ակտ ընդունելու իրավասություն է ամրագրում:

Նան պահանջը թեկուզ և օրենքներում ուղղակիորեն ամրագրված չէ,այդուհանդերձ, բխում է դրանց ընդանուր տրամաբանությունից, հատկապես ՎՀՎՎՕ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենք ) 4-րդ հոդվածի 2-րդ մասը ենթադրում է նման անհրաժեշտություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել