33-ամյա տաքսու վարորդը մահացել է հիվանդանոցում

Հուլիսի 25-ին, ժամը 01.50-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոմա անհայտ Էթիոլոգիա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից  բուժօգնության է տեղափոխել 1980 թ. ծնված Վահան  Հովհաննիսյանին:  

Նույն օրը, ժամը 02.45-ի սահմաններում, Վ. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել