Կառավարության հուլիսի 14-ի նիստի օրակարգում է Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի նշանակման հարցը։
Iravaban.net-ը հայտնում է, որ գործադիրը որոշել է նշված պաշտոնում նշանակել Լալա Բեգոյանին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբան Լալա Բեգոյանին»,-նշված է որոշման նախագծում, որը ընդգրկված է չզեկուցվողների շարքում։
Նշենք, որ Բեգոյանը նախկինում զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի օգնականի պաշտոնը։