Օգոստոսի 1-ից մեքենաների գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից. ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիշեցնում է, որ օգոստոսի 1-ից Ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

«Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։

Երևանում և մարզերում այս պահին գործում է արդեն 20 լիցենզավորված կազմակերպություն»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել