Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի 354 նոր դեպք է գրանցվել․ ԱՆ

Հայաստանում հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 423․771-ի, որից 413․043-ը`առողջացման, 8626-ը` մահվան ելքով: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 226 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 418 բուժառու: Մեկ շաբաթում կատարվել է 5256 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3․142․709-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել