Նիկոլ Փաշինյանի կառավարման խմբակի մեջ կան անձինք, որոնք չեն թաքցնում իրենց աթեիստական, ինչպես նաև պղծության տարածման հակումները և նախասիրությունները: Այս մասին ֆեհսբուքյան իր էջում գրառում է կատարել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։
«Ինձ և գաղափարակից հայրենակիցներիս համար անվիճելի է, որ այս խմբակը պատերազմում է քրիստոնեության դեմ, մեր ազգային արժեքների դեմ, կարճ ասած՝ մեր ազգային ինքնության դեմ: Դրա օրինակները բազմաթիվ են:
Վերջին թարմ օրինակները- «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքից դուրս հանվեցին նախածննդյան տոները (հունվարի 3-ը, 4-ը և 5-ը):
Հիմա էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակին չեն համապատասխանում Հայաստանում սփռված ԽԱՉԵՐԸ: Կառավարության նիստի ժամանակ նա նշում է՝ «Դե պատկերացրեք, որ բոլոր վթարների առումով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում»:
Վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի խոսքը տրամաբանական (չեմ նշում՝ ճիշտ) կլիներ, եթե՝
1) Պետության համար հրատապ ու կարևոր հարցերը (սկսած անվտանգությունից ավարտված սոցիալական խնդիրներից) լուծված լինեին և հասնեինք խաչեր տեղադրելու կամ չտեղադրելու հարցին.
2) Մայրուղիների վրա չտեսնեինք ոգելից խմիչքների և խաղամոլությունը խրախուսող գովազդային մեծ ու վտանգավոր վահանակները:
Ազգային ինքնության այս թշնամիները հիմա էլ Ազատագրական շարժման անդամներին են համատարած կանչում վարժական հավաքների: Ինչպես պարզվում է համացանցից, վարժական հավաքների են կանչում նաև այլ քաղաքացիների, որոնք ընդդիմադիր կեցվածք ունեն:
Հ.Գ. Սաղմոս 73:8 – Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին. «Եկեք վերացնենք Աստծու բոլոր Տոներն երկրի երեսից»»։