Հուլիսի 9-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում Իսակովի պողոտայի վրա տեղի է ունեցել ավտովթար։
Ավտովթարի պատճառը եղել է հոսանքի մալուխներ իրականացնող ընկերության կողմից շինհրապարակի ոչ պատշաճ կահավորումը, որի արդյունքում կազմվում է արձանագրություն՝ շինարարին վարչական իրավախախտման վերաբերյալ պատասխանատվության ենթարկելու համար։
Այս մասին հայտնում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմից։

