Բենզինի և դիզելային վառելիքի գինը բարձրացել է

2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.5%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.7% գնաճ:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Որոշ ոչ պարենային ապրանքախմբերի գների փոփոխությունները և ազդեցությունները սպառողական գների ինդեքսի վրա 2022թ. հունիսին Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.5-1.3% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով:

2022թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի 1.6% և 2.2% գնաճ: 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 13.3% և 45.4%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ` 2.1% և 33.3%-ով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել