Ի՞նչ հիվանդությամբ տառապող անձը չի կարող որդեգրել երեխա

ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք` դաստիարակության համար:

Այժմ տեսնենք, թե ինչ հիվանդություններ են ընդգրկված այդ ցանկում.

1. Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ

2. Քրոնիկական ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա

3. Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով

4. Մտավոր զարգացման խանգարումներ, թուլամտություն

5. Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ

6. Էպիլեպսիա` բնավորության բնորոշ փոփոխություններով (անձի դեգրադացիայի երևույթներով)

7. Տրամադրության խանգարումներ (գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ)

8. Տուբերկուլյոզի բաց ձևեր

9. Օրգան-համակարգերի հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում, անդարձելի փոփոխություններով և ֆունկցիայի կայուն խանգարմամբ

10. Սուր վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություններ

11. Սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային վարակիչ հիվանդություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել