Վրաստան այցելողների թվով ռուսաստանցիներն առաջին տեղում են, Հայաստանը՝ երրորդ տեղում

Թուրքիան հունիսին Վրաստան մուտք գործած քաղաքացիների թվով առաջին հորիզոնականը զիջել է Ռուսաստանին։ Այս մասին գրում է Jnews-ը։

Հունիսին Վրաստան է այցելել 90 239 ռուսաստանցի, ինչը վեց անգամ կամ 503%-ով ավելի է, քան անցյալ ամառվա առաջին ամսում։

Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 62 192 այցելու, +110%։

Երրորդ տեղում Հայաստանն է՝ 61 974 այցելու, + 365%։

Ուկրաինայից այցելուների թիվը նվազել է 1%-ով (15 273), իսկ Բելառուսից՝ 222%-ով (12 284)։

Իրանը ցույց է տվել բոլոր երկրներից ամենամեծ աճը՝ 599%, թեև թվային ցուցիչով այցելուների թվաքանակը չի գերազանցել 10 000-ը։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության ազգային վարչությունը:

Ընդհանուր առմամբ, Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրության համաձայն, հունիսին Վրաստան է այցելել 445 894 միջազգային զբոսաշրջիկ՝ 2021 թվականի հունիսի համեմատ աճը կազմել է 185,5%:

2019-ի նախահամավարակային տարվա համեմատ հոսքը մինչ այժմ վերականգնվել է կիսով չափ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել