Մեծ ցավով և ափսոսանքով տեղեկացնում եմ, որ մահացել է մեր սիրելի ուսուցիչը` մանկական վիրաբույժ, պրոֆեսոր Ալբերտ Վանյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը։
«Անգնահատելի է Ալբերտ Անդրանիկովիչի դերը Հայաստանի մանկական վիրաբուժության զարգացման գործում, անչափելի են նրա մարդկային արժանիքները, սերը երեխաների, իր երիտասարդ գործընկերների, մասնագիտության եւ հայրենիքի հանդեպ։
Ձեր գործն անմահ է, սիրելի պրոֆեսոր, շնորհակալություն Ձեզ, խաղաղություն Ձեր մարդասեր հոգուն։
Արա Բաբլոյան»,-նշվում է հայտարարության մեջ։