Ոստիկանության պարզաբանումը՝ «Զվարթնոց» օդանավակայանում մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցների տեղում լինել-չլինելու վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Հուլիսի 5-ին սոցիալական կայքի օգտատերերից մեկը, ապա նաև ԶԼՄ-ներում հրապարակում է արվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել, ինչը պատճառաբանվել է իբրև ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքով:

Հրապարակման կապակցությամբ պարզաբանում ենք՝

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցման կետերում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժինը, աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Սույն թվականի հուլիսի 4-ի և 5-ի հերթափոխները ծառայությունն իրականացրել և իրականացնում են ամբողջական կազմով, հերթափոխը կատարվել է սահմանված ժամին և ստորաբաժանումներն իրականացնում են օրենքով վերապահված բոլոր գործառույթները՝ անկախ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից։

Կրկին խնդրում ենք լրատվամիջոցներին հրապարակել ստույգ և ճշգրտված տեղեկություններ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել