Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: Նույն օրը նշվում է նաև որպես պետական խորհրդանիշների օր։
1995 թվականի հուլիսի 5-ին այն մայր օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր:
2005 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին: Փոփոխություններ կատարվեցին նաև 2015 թվականին:
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,-նշված է Սահմանադրության մեջ:
Հուլիսի 5-ը ոչ աշխատանքային օր է: