2022 թվականի հուլիսի 4-ին, ժամը 16:00-ից մինչև 17:00-ն ք. Իջևան, Անկախության փողոց 16-19 հասցեում տեղի ունեցան Տավուշի մարզում ՀՀ փաստաբանների պալատի մարզային համակարգողի ընտրությունները:
Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։
Քվեարկությունների արդյունքում երկու տարի ժամկետով Տավուշի մարզում մարզային համակարգող է ընտրվել Արշակ Կոլյայի Ղազարյանը: