Հուլիսի 3-ին, ժամը 03։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի 1-ին փողոցում այրվում է անասնագոմ։
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասնագոմում (մոտ 300 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:10-ին, մարվել՝ 08:40-ին: Այրվել են անասնագոմի բաղդադե առաստաղը և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 300 քմ): Անկել է 12 խոշոր եղջերավոր կենդանի: