«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 2-ին ժամը 16:00-20:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Աբեղյանի, Ամիրյան, Գայի, Խնձորուտ 1, 2 փողոցների և նրբանցքների Չուխաջյան 46-58 զույգ շենքերի ջրամատակարարումը:
Հուլիսի 2-ին ժամը 13:10-20:00-ն կդադարեցվի Երևանի Գ-1 թաղամասի, Սիլիկյան թաղամասի, Հին խճուղու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: