Մենք հիմա լրիվ հակառակ կարծրատիպով ենք ապրում, որ անհնար է ապրել թուրքի, ադրբեջանցու հետ․ Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է․ «Երեկ տված հարցազրույցից երկու միտք եմ ուզում առանձնացնել.

[…]ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ իս՝ իսկապես կորցրել է իր երբեմնի կենսունակությունը՝ նաև աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված։ Ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները պարզապես չեն կարողանում խոսել ռուսաստանցի համանախագահի հետ ՝ Ռուսաստանի կամ հակառակ կողմի չուզելու պատճառով։

Եվ ինձ համար մի փոքր տարօրինակ է այդ ֆորմատին անընդմեջ հղում կատարելը։ Դրանով մենք փաստացի երկխոսությունը մղում ենք փակուղի, ինչը մեր շահերից չի բխում։ Մենք հիմա չենք կարող մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ։ Մենք պետք է կարողանանք սպառնացող մարտահրավերներին դիմակայելու լուծումներ գտնել, ոչ թե հակառակը՝ այդ լուծումները հետաձգել։[…]
***

[…]Որպես ազգ, ժողովուրդ և պետություն մեզ անվերջ ներարկել են, որ մենք չենք կարող և իրավունք էլ չունենք խաղաղության մեջ ապրելու մեր հարևանների հետ։ Թե՛ տարբեր օրակարգեր ունեցող ներքին ուժեր, թե՛ տարբեր պետություններ մեզ անվերջ ասել են՝ «դուք ինքնուրույն չեք կարող ձեր հարևանների հետ ձեր հարցերը լուծել, անպայման պիտի մենք ներկա լինենք»։

Կարծում եմ, որ մենք պետք է կոտրենք այդ կարծրատիպը և հասկանանք, որ կարող ենք քայլեր ձեռնարկել մեր հարևանների հետ խաղաղ ապրելու ուղղությամբ։ Մենք հիմա լրիվ հակառակ կարծրատիպով ենք ապրում, որ անհնար է ապրել թուրքի, ադրբեջանցու հետ։

Եթե այդ կարծրատիպը հավաքական կարողանանք կոտրել, կարող ենք նստել սեղանի շուրջ և կոմպրոմիսային լուծումներ գտնել։ Եթե չկարողացանք ու մեզ էլի շարունակեցին հավերժ ներարկել, որ անհնար է որևէ համակեցության նորմերի շուրջ պայմանավորվել մեր երկու հարևանների հետ՝ հատկապես Ադրբեջանի, ապա մենք միշտ մնալու ենք այս տեղապտույտի մեջ, որը մեզ միշտ նոր աղետներ է բերելու։[…]»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել