Ջհանգիրյանին չներվեց գործն անաղմուկ անել չկարողանալը․ Քրիստինե Վարդանյան

Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ջհանգիրյանին չներվեց գործն անաղմուկ անել չկարողանալը։

Չներվեց, որովհետև կար փողոցը ու ձայնագրությունը ռեզոնանս առաջացրեց։ Այլապես այս ձայնագրությունն էլ պարզապես համալրելու էր իրեն գժի տեղ դնելու մասին տխրահռչակ, գերիների վերաբերյալ սարսափելի, բայց այդպես էլ անհետևանք մնացած ձայնագրությունների շարքը։

Հեռացումն էլ, ինչպես միշտ, ամենանիկոլական տարբերակով՝ մինչև վերջ ստորացնելով ու ոչնչացնելով։ Պարտադրելով Հ1-ի ստորացուցիչ հարցազրույցը, ինչպես այսօր, Արուսյան Ջուլհակյանին պարտադրված էր կրկնել ՔՊ-ի մասին ասվածները։

Այսպես է լինելու բոլորի հետ, բոլորը հերթով զոհաբերվելու են հանուն նիկոլի իշխանության»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել