Վճարումներ կատարելու հետ կապված առկա են խնդիրներ․ Նոտարական պալատ

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի դրույթները տարածվում են նաև նոտարների կողմից մատուցվող ծառայություններին: Այս մասին հայտարարություն է տարածել Նոտարական պալատը։

«Քանի որ կիրակի օրը առևտրային բանկերի համար ոչ աշխատանքային օր է, իսկ նոտարական գրասենյակներում ոչ նոտարների մեղքով ՊՈՍ տերմինալներով և այլ վճարահաշվարկային համակարգերով վճարումներ կատարելու հետ կապված առկա են խնդիրներ, ուստի այս կիրակի օրը՝ 03.07.2022թ. Երևան քաղաքում հերթապահություն չի իրականացվի:

Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը:

ՀՀ նոտարական պալատ»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել