Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 30-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և մարդասիրական անխոնջ գործունեության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել.
Սալբի ԱԳԱՐԱԿԵԱՆԻՆ Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ (ԱՄՆ)
Ակիրա ԻՇԻՅԱՄԱՅԻՆ Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի փոխնախագահ, բժիշկ-վիրաբույժ (ԱՄՆ)»: