Հաստատվել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հավաստագրման համար վերապատրաստող կազմակերպությունների ցանկը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:

Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 4 կազմակերպություն.

  • «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ,
  • «Ուսուցման ազգային հիմնադրամ»,
  • «Հույս և Ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպություն,
  • «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել