Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը կվերցնի: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Հիշեցնենք Ազգային ժողովի «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազգային Ժողովի աշխատակազմին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել հունիսի 21-ին:
Հիշեցնենք, որ Վանեցյանը ապրիլի 17-ից փողոցային պայքար էր սկսել, որին հետո միացել էին իր ընդդիմադիր գործընկերները։ Նա նաև հայտարարել էր, որ ԱԺ չի վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։
Նշենք նաև, որ «Պատիվ Ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով հաջորդ թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, ով գյումրեցի է՝ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր և Գյումրու քաղաքապետի թեկնածու։