Դատավորների միությունը շնորհավորական ուղերձ է հղել դատախազներին՝ մասնագիտական տոնի առթիվ, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ դատախազներ և դատախազության հարգելի՛ աշխատակիցներ
Դատավորների միությունը շնորհավորում է մասնագիտական տոնի՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:
Մաղթում ենք, որպեսզի մասնագիտական դժվարին ուղին անցնեք պատասխանատվությամբ, պատվախնդրությամբ և նվիրվածությամբ, որի գնահատանքը կլինի՝ իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահության բարձրացումը»: