Հունիսի 29-ին, ժամը 23.50-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա երիտասարդ:
Այս մասն տեղեկանում ենք ոստիկանությունից:
Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գյումրիի Գորկու փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր նույն փողոցի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ: Հունիսի 30-ին, ժամը 19.50-ին, նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել Կումայրիի բաժին և խոստովանել արարքը:
Դանակը հայտնաբերվել է:
49-ամյա տղամարդը ձերբակալվել է:
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: