ՔՊ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցերով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումների նախագծեր, խնդրել ներկայացված որոշման նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ։

Ազգային ժողովի խորհուդրը համաձայնություն է տվել  2022 թվականի հուլիսի 1-ին  ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու։

«Հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «2022 թվականի հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին  նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու և Խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ 2022 թվականի հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- նշված է ԱԺ կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել