Կառավարության որոշմամբ Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևանի Մոսկովյան փողոց 37, թիվ 37 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը կօտարվի դասական աճուրդով:
Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 113 790 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 35 265 012 դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 193 164 դրամը։