Սեդա Սաֆարյանը կառաջադրվի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում

Կառավարության նիստի հունիսի 30-ի օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման հարցը:

Iravaban.net-ը հայտնում է, որ գործադիրը պատրաստվում է պաշտոնում առաջադրել փաստաբան Սեդա Սաֆարյանին։

Նշենք, որ Սաֆարյանը 1991 թվականից զբաղվում է փաստաբանական գործունեությամբ, ընդգրկված է եղել հանրային մեծ հետաքրքրություն ունեցող գործերում։ Դրանցից է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ դատավարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել