Կանադայի կառավարությունը Հայաստանում դեսպանություն կբացի։ Այս մասին տեղեկանում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Twitter-ի գրառումից։
Նա մասնավորապես նշել է․
«Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը՝ մշտական դեսպանի նշանակմամբ։Սա հայ-կանադական հարաբերությունների հետզհետե զարգացող ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»։