Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմությունը առաջադրել է Անահիտ Սարգսյանին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

Iravaban.net-ը հայտնում է, որ Սարգսյանը 2017-2019թթ․ զբաղեցրել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնը։

2019 թվականից Փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան։

ԱԺ-ում նրան կներկայացնի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել