Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարության է տարածել ու տեղեկացրել, որ Վրաստանի պատկան մարմինների կողմից իրականացված ինտենսիվ վերականգնողական աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ավելի վաղ դեսպանությունից հայտնել էին, որ հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով ս.թ. հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: