Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները։
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, քվեատուփում առկա են եղել 68 քվեաթերթերթիկ, անվավեր չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
- Հակոբ Գրիգորյան – կողմ՝ 0,
- Քրիստինե Մկոյան – կողմ՝ 68,
- Արթուր Պողոսյան – կողմ՝ 0։
Ձեզ ենք ներկայացնում Քրիստինե Մկոյանի ելույթը Ազգային ժողովում՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու։